Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Եվրոպական «երազանքները» Հայաստանը կարող են դարձնել տարածաշրջանային «մուտանտ»

Եվրոպական «երազանքները» Հայաստանը կարող են դարձնել տարածաշրջանային «մուտանտ»
06.04.2024 | 13:44

Թե ինչ տեղի ունեցավ երեկ Բրյուսելում, կհասկանան քչերը, շա՜տ քչերը, կխոսեն եզակիները, իսկ թե ի՞նչ կլինի հետո` կգիտակցեն առավել քչերը։ Իշխանական և պրոարևմտյան քարոզիչները կփառաբանեն, ռուսական և պրոռուսական քարոզիչները կանիծեն, իսկ իրականությունը Բրյուսելի ու Երևանի համապատասխան շենքերում լո՜ւռ կծխի:

Բայց այդ ամենի ճարտարապետները, ենթադրում եմ, ամեն ինչ լավ գիտեն։

ՈՒստի, եթե չգիտեն, այնուամենայնիվ, հույս ունեմ այնքան խելք կունենան (կասկածում եմ), որ կհավասարակշռեն տարածաշրջանում հայկական քաղաքականությունը, առնվազն Իրանի և Հնդկաստանի հետ ռազմավարական դաշնակցային պայմանագրեր կստորագրեն կամ, առնվազն, նման գործընթաց կսկսեն։

Ժամանակն աշխատելու է արդեն ի վնաս մեզ, և չտա Աստված, որ ձեր եվրոպական «երազանքները» Հայաստանը դարձնեն տարածաշրջանային մուտանտ` բոլորից մեկուսացված իզգոյ։

Հիմա ժամանակը կաշխատի հօգուտ Ադրբեջանի, որովհետև ձեր ստեղծած իրավիճակը Ռուսաստանին կստիպի Իրանին ևս ներգրավել Հարավային Կովկասում հակաարևմտյան կոալիցիայում, որի դեպքում Հայաստանը կկտրվի հարավից՝ հայտնվելով շրջափակված Արցախի Հանրապետության վիճակում։

Իրանի շահերը միշտ չէ, որ կհամընկնեն մեր շահերի հետ` արևմտյան կուրսի որդեգրման դեպքում, և դա կստիպի Իրանին փոխել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում՝ ի վնաս Հայաստանի:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5272

Մեկնաբանություններ